Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

«Հայստան, դու իմ սրտում ես». Երգչուհի Զարան ներկայացրել է իր տպավորություները Հայաստան կատարած ընտանեկան ուղևորությունից  

12:47, 25 սեպտեմբերի

Երգչուհի Զարան 15 տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել է Երևան և այցելել է Հայաստան իր երկու որդիների հետ։ Արտիստը սոցիալական ցանցերում ներկայացրել է իր ընտանեկան ուղևորության լուսանկարները՝ բացատրելով, որ չորս օրվա ընթացքում իր երեխաներին ցույց է տվել երկրի գլխավոր տեսարժան վայրերը, համտեսել տեղական խոհանոցը և վերապրել իր ընտանիքի պատմությունը։

View this post on Instagram

A post shared by ZARA (@zara_music)

«Ես 15 տարուց ավելի Երևանում չեմ եղել։ Ես իսկապես ուզում էի որդիներիս այստեղ բերել», - խոստովանել է Զառան։

Մի քանի օրվա ընթացքում ընտանիքն այցելել է Մատենադարան, Գառնիի հեթանոսական տաճար և Չարենցի կամար, զբոսնել Կասկադով և Շառլ Ազնավուրի հրապարակով, տեսել է երգող շատրվանները և կանգ առել Դալան պատկերասրահում։ Նրանք նաև վայելել են ավանդական փորձառությունները. Զառան որդիներին ցույց է տվել, թե ինչպես է թխվում լավաշը, նրանք պուլպուլակից ջուր են խմել և այցելել Վերնիսաժ, որտեղ գորգ են գնել։ Խոհարարական հայտնագործությունների շարքում երգչուհին հատկապես գովաբանել է տոլման և գաթան։

Զառայի համար այս ուղևորությունը միայն որդիներին Հայաստանը ցույց տալու համար չէր։ Երգչուհին ծնվել է Լենինգրադում, բայց նրա ընտանիքը ծագումով այստեղից է. Զառայի ծնողները՝ Փաշա Բինբաշիևիչը և Նադի Ջամալովնան, ծնվել են Լենինականում, այժմ՝ Գյումրի։ Երգչուհին ինքը հաճախ է պատմել, թե ինչպես է մանկության ամառներն անցկացրել այնտեղ՝ իր տատիկի և պապիկի հետ։ «Ափսոս, որ մենք չհասանք Գյումրի (Լենինական), այն քաղաքը, որտեղ ծնվել է մայրս։ Դա նշանակում է, որ մենք անպայման շուտով կվերադառնանք», - գրել է երգչուհին։

Հայաստանում անցկացրած չորս օրերի ընթացքում Զառան շատ բան է ցույց տվել իր որդիներին, և դատելով իր գրառումից՝ ինքն էլ շատ տպավորություններ է ստացել այդ ճանապարհորդությունից։ «Հայաստա՛ն, դու իմ սրտում ես։ Շնորհակալություն այս օրերի համար», - գրել է նա։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search